Կոնտակտներ

Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Բուզանդի 7-11

Հեռ.՝ +374 (010) 52 60 01,52 60 02

Էլ փոստ ՝ info@credit-corp.am

Էլ հասցե ՝ www.credit-corp.am

Անուն *
Էլ-հասցե *
Վերնագիր
Հաղորդագրություն *
Ուղարկել
Արդյունքը
Տպել
hachaxordi-iravunq

Հարգելի հաճախորդներ, Դուք կարող եք Ձեր բողոք-պահանջները ներկայացնել` զանգահարելով (374 10) 526001, 526002 հեռախոսահամարներով, կամ ուղարկել info@credit-corp.am էլեկտրոնային հասցեով, ինչպես նաև փոստով` «ԿՐԵԴԻՏ ԿՈՐՊ ՈՒՎԿ» ՓԲԸ, ք.Երևան 0010, Բուզանդի 7-11 հասցեին%END%

Հարգելի հաճախորդներ, Դուք կարող եք Ձեր բողոք-պահանջները ներկայացնել` զանգահարելով (374 10) 526001, 526002 հեռախոսահամարներով, կամ ուղարկել info@credit-corp.am էլեկտրոնային հասցեով, ինչպես նաև փոստով` «ԿՐԵԴԻՏ ԿՈՐՊ ՈՒՎԿ» ՓԲԸ, ք.Երևան 0010, Բուզանդի 7-11 հասցեին:

«ԿՐԵԴԻՏ ԿՈՐՊ ՈՒՎԿ» ՓԲԸ-ի Հաճախորդների բողոք-պահանջների քննության ընթացակարգ:
Հաճախորդների դիմում-բողոքների ու բողոք-պահանջների ուսումնասիրման կանոնակարգԲողոք պահանջի հայտ
Հայտարարություն
Ի՞նչ անել, եթե բողոք ունեք 

Նաև տեղեկացնում ենք, որ Ձեր իրավունքները կարող են պաշտպանվել ինչպես դատական կարգով, այնպես էլ ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով: Դատարան դիմելու դեպքում Ձեր և «ԿՐԵԴԻՏ ԿՈՐՊ ՈՒՎԿ» ՓԲԸ-ի միջև ծագած վեճը լուծում է դատարանը: Դուք կարող եք դիմել դատարան բողոքի քննության ցանկացած փուլում: Դատարանի վճիռը չի կարող վերանայվել ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից: Ֆինանսական համակարգի հաշտարարին դիմելու դեպքում Ձեր և «ԿՐԵԴԻՏ ԿՈՐՊ ՈՒՎԿ» ՓԲԸ-ի միջև ծագած վեճը լուծում է Հաշտարարը: Ֆինանսական համակարգի հաշտարարի ծառայություններն անվճար են: Բողոք ունենալու դեպքում դուք նախևառաջ պետք է դիմեք «ԿՐԵԴԻՏ ԿՈՐՊ ՈՒՎԿ» ՓԲԸ-ին: «ԿՐԵԴԻՏ ԿՈՐՊ ՈՒՎԿ» ՓԲԸ-ն պարտավոր է 10 աշխատանքային օրվա ընթացքում պատասխանել Ձեր բողոքին: «ԿՐԵԴԻՏ ԿՈՐՊ ՈՒՎԿ» ՓԲԸ-ից պատասխանը ստանալուց հետո Դուք կարող եք դիմել ֆինանսական համակարգի հաշտարարին: Հաշտարարը չի կարող քննել Ձեր բողոքը, եթե՝ բողոք ներկայացնելուց հետո դեռ չի անցել 10 աշխատանքային օր և Դուք չեք ստացել «ԿՐԵԴԻՏ ԿՈՐՊ ՈՒՎԿ» ՓԲԸ-ի պատասխանը, Դուք չեք պահանջում դրամական կամ այլ գույքային հատուցում, կամ Ձեր կողմից պահանջվող հատուցումը գերազանցում է 10 միլիոն դրամը (կամ դրան համարժեք արտարժույթով գումարը), կամ «ԿՐԵԴԻՏ ԿՈՐՊ ՈՒՎԿ» ՓԲԸ-ի պատասխանը ստանալուց հետո անցել է ավելի քան վեց ամիս: Ֆինանսական համակարգի հաշտարարը չի կարող քննել Ձեր բողոքը, եթե այն քննվում է դատարանի (կամ արբիտրաժային տրիբունալի) կողմից կամ արդեն իսկ առկա է այդ բողոքի վերաբերյալ դատարանի (կամ արբիտրաժային տրիբունալի) վճիռը:

Տեղեկացնում ենք, որ «ԿՐԵԴԻՏ ԿՈՐՊ ՈՒՎԿ» ՓԲԸ-ն ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի հետ չի կնքել գրավոր համաձայնագիր հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից հրաժարվելու վերաբերյալ, դա նշանակում է, որ «ԿՐԵԴԻՏ ԿՈՐՊ ՈՒՎԿ» ՓԲԸ-ն կարող է որոշ դեպքերում դատական կարգով վիճարկել հաշտարարի կողմից «ԿՐԵԴԻՏ ԿՈՐՊ ՈՒՎԿ» ՓԲԸ-ի դեմ կայացված որոշումները: Դուք կարող եք նաև բողոքներով դիմել Կենտրոնական բանկ, չնայած այն իրավասու չէ լուծելու Ձեր և «ԿՐԵԴԻՏ ԿՈՐՊ ՈՒՎԿ» ՓԲԸ-ի միջև վեճերը, սակայն կարող է «ԿՐԵԴԻՏ ԿՈՐՊ ՈՒՎԿ» ՓԲԸ-ի նկատմամբ կիրառել պատասխանատվության միջոցներ, եթե պարզվի, որ «ԿՐԵԴԻՏ ԿՈՐՊ ՈՒՎԿ» ՓԲԸ-ն խախտել է օրենքի պահանջները:

Կենտրոնական բանկ Հասցե՝
ՀՀ, ք. Երևան 0010, Վազգեն Սարգսյան 6,
Հեռ՝ (+374 10) 583841, 523852,
Էլ. Հասցե mcba@cba.am,
www.cba.am

  • Ուրախ ենք Ձեզ ներկայացնել «ԿՐԵԴԻՏ ԿՈՐՊ ՈՒՎԿ» ՓԲԸ-ի վերակառուցված կայքը: Հույսով ենք Դուք կգտնեք Ձեզ անհրաժեշտ տեղեկությունները և մենք կդառնանք վստահելի գործընկերներ: